ti amo jewelry

ՄԵՐ ՄԱՍԻՆ

i amo ոսկերչական բրենդը հիմնադրվել է 2013 թվականին հայ ոսկերիչների ընտանիքի կողմից: Համադրելով ոսկերչական հմտությունները և նորագույն տեխնոլոգիաները` ti amo բրենդն առաջարկում է բարձրորակ և յուրօրինակ զարդեր:

Մեր կարգախոսն է .  ti amo` պատրաստված է սիրով: Բրենդի անվան հիմքում ընկած է սերը։ Դա է պատճառը, որ մենք ցանկանում ենք , որ յուրաքանչյուր անձ , ով կկրի ti amo զարդերը, զգա իրեն սիրված։

ti amo-ն առաջարկում է ոչ միայն որակյալ,  նրբաճաշակ, ժամանակակից և թրենդային զարդեր ,  այլև զարդեր, որոնք  կընդգծեն Ձեր անհատականությունը։

Ոսկերիչները հանդիսանում են բրենդի հաջողության կարևորագույն  մասնիկը ։ Նրանց գիտելիքները, փորձը և բծախնդիր մոտեցումը զարդի նկատմամբ նպաստում են ti amo-ի հիմնական գաղափարին ` հասնել  գեղեցկության  և հիացմունքի յուրաքանչյուր  ստեղծագործության մեջ։

Մտահղացումից  մինչ վերջնական ստեղծագործություն զարդի յուրաքանչյուր մասնիկ կյանքի է  կոչվում ինտենսիվ աշխատանքի արդյունքում։ Զարդի  նախագծման և  հաստատման փուլից հետո իրականացվում   է զարդի 3D մոդելավորումը, որի շնորհիվ նախագիծը էսքիզային տարբերակից դառնում է  առավել իրական ։ Արտադրության ընթացքում բոլոր զարդերն անցնում են որակի վերահսկողության բաժիններով։

ti amo –ում ընդունվում են նաև անհատական պատվերներ։ Մեր  հմուտ դիզայներները կուղղորդեն Ձեզ և կօգնեն իրագործել Ձեր ոսկերչական մտահղացումները։